Մեր Առաքելությունը. Վերջ դնել ընտանեկան բռնությանը՝ պաշտպանելով և զորակցելով
Կանխել ընտանեկան բռնությունը՝ պաշտպանելով ու զորակցելով զոհին, օգնել ընտանիքի անդամներին, և մարտահրավեր նետել այն համակարգերին ու հաստատություններին, որոնք պետք է ավելի արդյունավետ արձագանքեն բռնության ենթարկված կանանց և նրանց երեխաների կարիքներին։ Խթանել սոցիալական փոփոխությունները և կրթել համայնքին գենդերային հավասարության, ընտանեկան բռնության և դրա հետևանքների վերաբերյալ։

Ինձ պետք է ՕԳՆՈՒԹՅՈՒՆ
Ծանոթացեք մեր ծառայություններին՝ հասկանալու համար բռնության զոհերի բազմաթիվ կարիքները։ Սովորեք, թե ինչպես օգնել։

Ես ուզում եմ ՆՎԻՐԱԲԵՐԵԼ
Օգնեք ապահովել կայուն և տևական փոփոխություն Հայաստանում ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց և երեխաների կյանքում։

Ես ուզում եմ ՍՈՎՈՐԵԼ
Կարևոր է իմանալ, որ ընտանեկան բռնության դինամիկան տարբերվում է բռնության այլ ձևերից։

Մեր տեսլականը. ընտանեկան կամ զուգընկերոջ կողմից ցանկացած բռնության հանդեպ զրո հանդուրժողականություն։
Ստեղծել համայնքային մշակույթ, որը զրո հանդուրժողականություն ունի ընտանեկան կամ զուգընկերոջ կողմից բռնության ցանկացած ձևի հանդեպ։ Մշակույթ, որը պատասխանատվության է ենթարկում բռնարարներին իրենց գործողությունների համար և զոհերին չի մեղադրում զոհականացման համար։ Մշակույթ, որը խթանում է փոխադարձ հարգանքի վրա հիմնված առողջ հարաբերությունները։
Նորություններ

«Մեր ամուսնության սկզբում ամեն ինչ լավ էր։ Մենք սիրում էինք միմյանց։ Հետո նա սկսեց առանց պատճառի շատ նյարդայնանալ և բարկանալ։ Ես փորձում էի անել ամեն ինչ, որ իրեն գոհացնեմ, բայց ոչինչ չէր ստացվում»։
Անահիտ, 33 տարեկան




