Պատմությունը
Հիմնադրված 2010 թվականին՝ Կանանց Աջակցության Կենտրոնն ընտանեկան բռնության ոլորտում համապարփակ ծառայություններ մատուցող կենտրոն է, որ ղեկավարվում է ֆեմինիստ ակտիվիստների և համայնքի առաջնորդների նվիրված թիմի կողմից։ Մեր առաքելությունն է՝ պայքարել ընտանեկան բռնության դեմ՝ պաշտպանելով, վերականգնելով և զորակցելով վերապրածներին, ինչպես նաև աշխատելով փոխել այն իրավական, կրթական և հասարակական գործոնները, որոնք նպաստում են ընտանեկան բռնության շուրջ լռության մշակույթի պահպանմանը։ Մենք առաջնորդվում նեք կանանց նկատմամբ բռնության հանդեպ զրոյական հանդուրժողականության անբեկանելի քաղաքականությամբ և ձգտում ենք ստեղծել միջավայր, որտեղ կանայք և աղջիկները կլինեն անվտանգ, աջակցված և ուժեղ։
Ծրագիրը մեկնարկել է Թուֆենկյան հիմնադրամի, USAID-ի և Հայաստանի Միջազգային Կանանց Ասոցիացիայի (AIWA) համագործակցության շնորհիվ։ Սկզբնական շրջանում մեր գործունեությունը կենտրոնացած էր վերապրածներին խորհրդատվություն, կրթական ծրագրեր և այլ աջակցող ծառայություններ տրամադրելու վրա։ Հիմնադրումից կարճ ժամանակ անց մենք համագործակցեցինք Միացյալ Նահանգներից ժամանած փորձագետների հետ, ովքեր վերապատրաստեցին մեր աշխատակիցներին՝ օգնելով կիրառել միջազգային լավագույն փորձը և զգալիորեն ընդլայնել մեր կարողությունները։ 2012 թվականին մենք բացեցինք մեր առաջին ապաստարանը՝ կանանց և երեխաների համար անվտանգ և պաշտպանված տարածք ապահովելու նպատակով։ Դրան հաջորդեց 2019 թվականին երկրորդ՝ ավելի մեծ ապաստանի բացումը։