Մեր Առաքելությունը. Վերջ դնել ընտանեկան բռնությանը՝ պաշտպանելով և զորակցելով 

2024 թվականին ՀՀ Ազգային ժողովը հաստատեց Կանանց Աջակցման Կենտրոնի առաջարկած օրենսդրական փոփոխությունները Ընտանեկան բռնության և Քրեական օրենսդրության մեջ, որի նպատակն է ապահովել տուժողների ավելի լավ պաշտպանությունը և անխուսափելի դարձնել բռնարարների պատասխանատվությունը։


volunteer

Կամավորություն

Կարևորո՞ւմ եք կանանց իրավունքների պաշտպանությունն ու Հայաստանում ընտանեկան բռնության դեմ պայքարը։

Եթե հետաքրքրված եք կամավորությամբ, խնդրում ենք ձեր ինքնակենսագրականը (CV) ուղարկել maro@womensupportcenter.org էլեկտրոնային հասցեին։

Դրամահավաքներ

Ապաստարանի գործունեությունը հիմնականում հիմնվում է անհատական նվիրատվությունների և համայնքային մակարդակով կազմակերպվող դրամահավաքների վրա, քանի որ միջազգային կազմակերպությունները սովորաբար դրամաշնորհներ չեն տրամադրում ծառայությունների մատուցման համար։ Մենք ողջունում ենք այն անձանց աջակցությունը, ովքեր պատրաստ են կազմակերպել երեկույթներ, եկեղեցական միջոցառումներ կամ համայնքային հանդիպումներ՝ Կանանց Աջակցման Կենտրոնի համար միջոցներ հավաքագրելու նպատակով։ Մեր տնօրեն Մարո Մաթոսյանը պատրաստ է այս միջոցառումների ընթացքում հանդես գալ պրեզենտացիաներով՝ ներկայացնելու մեր առաքելությունն ու գործունեությունը։

Նվիրատվություններ կարող են կատարվել նաև հատուկ առիթների պատվին՝ օրինակ ծննդյան օրերի, մկրտությունների, հոբելյանների ժամանակ կամ ծաղիկների փոխարեն։