Անվտանգության Պլան

Եթե վախենում եք ձեր կյանքի համար, խնդրում ենք անմիջապես կապ հաստատել մեզ հետ մեր անանուն և գաղտնի թեժ գծի միջոցով։ Դուք կարող եք հարցեր տալ, պլանավորել, թե ինչպես անվտանգ մնալ կամ՝ ինչպես հասնել ապաստարան։ Թեժ գծի համարն է՝ 099 88 78 08

Եթե ցանկանում եք լքել հարաբերությունները.

  • Զանգահարեք թեժ գծին (099 88 78 08), և մենք կօգնենք ձեզ պլանավորել կամ կազմակերպել ձեր անվտանգ հեռանալը։
  • Մի տեղեկացրեք ձեր զուգընկերոջը, երեխաներին կամ բռնարարին մոտ որևէ անձի, որ մտածում եք հեռանալու մասին։
  • Նախապես պլանավորեք հեռանալու ամենաանվտանգ ժամանակն ու երթուղին։
  • Հեռանալիս, հնարավորության դեպքում վերցրեք երեխաներին ձեզ հետ։
  • Ձեզ հետ ունեցեք բավարար գումար ավտոբուսի, գնացքի կամ տաքսիի համար։
  • Պատրաստ ունեցեք անհրաժեշտ իրերի փոքր պայուսակ (եթե անմիջապես չեք հեռանում, պահեք այն տնից դուրս՝ օրինակ ընկերոջ տանը)։
  • Հավաքեք բոլոր կարևոր փաստաթղթերը՝ անձնագրերը, ծննդյան վկայականները, ամուսնության վկայականը, բանկային քարտը մեկ տեղում, որ կարողանաք արագ վերցնել դրանք։
  • Եթե զանգահարեք ոստիկանություն և ցանկանաք հեռանալ տնից, նրանք պարտավոր են մնալ ձեզ հետ, մինչև հավաքեք երեխաներին և ձեր իրերը, որից հետո պետք է ապահով ուղեկցեն ձեզ տնից դուրս։

Եթե դուք դեռ զուգընկերոջ հետ եք, ահա մի քանի քայլ, որոնք կարող եք ձեռնարկել ձեր անվտանգությունն պահպանելու համար․

  • Մտածեք՝ ինչ ասել ձեր զուգընկերոջը, եթե նա սկսի բռնություն գործադրել։ Փորձեք հիշել՝ ինչն է նախկինում օգնել իրավիճակը մեղմել։
  • Նշումներ կատարեք, թե երբ է ձեր զուգընկերը հակված բռնության, և պահեք դրանք գաղտնի վայրում․ հնարավոր է նկատեք օրինաչափություններ կամ կրկնվող գործոններ և կարողանաք նախապես պատրաստվել։
  • Եթե նա դառնում է բռնի, խուսափեք ելք չունեցող սենյակներից (օրինակ՝ լոգասենյակ), կամ որտեղ կան վտանգավոր առարկաներ (օրինակ՝ խոհանոց)։
  • Ունեցեք մարդկանց ցանկ, ում կարող եք դիմել օգնության համար։ Նախապես մտածեք անվտանգ վայրի մասին, ուր կարող եք գնալ բռնության դեպքում՝ օրինակ ընկերոջ կամ ազգականի տուն։
  • Սահմանեք գաղտնի բառ կամ նշան, որ կօգնի ընտանիքի անդամներին, ընկերներին, հարևաններին, ուսուցիչներին կամ գործընկերներին հասկանալ, թե երբ է անհրաժեշտ օգնություն կանչել։
  • Միշտ ձեզ հետ ունեցեք բավարար գումար ավտոբուսի, գնացքի կամ տաքսիի համար։
  • Պատրաստեք անհրաժեշտ իրերի պայուսակ և պահեք այն տնից դուրս՝ օրինակ ընկերոջ տանը։
  • Հավաքեք բոլոր կարևոր փաստաթղթերը՝ անձնագրերը, ծննդյան վկայականները, ամուսնության վկայականը, բանկային քարտը մեկ տեղում, որ կարողանաք արագ վերցնել դրանք։
  • Սովորեցրեք երեխաներին, թե ուր գնան բռնության դեպքում (օրինակ՝ կողպվող սենյակ կամ հարևանի տուն)։

Հիշեք՝ դուք ունեք իրավունք ապրել առանց վախի և բռնության։