Ընտանեկան բռնության հարաբերությունների մեծ մասն անմիջապես չի սկսվում բռնությամբ։
Ընտանեկան բռնության դինամիկան տարբերվում է բռնության այլ ձևերից, քանի որ բռնությունը կատարվում է մարդու կողմից, ում զոհը սիրում և վստահում է։ Այդ բռնությունը երկարատև օրինաչափության մաս է, որ ստեղծում է իրավիճակային կախվածություններ՝ բարդացնելով զոհի հեռանալու որոշումը:
Ընտանեկան բռնությունը ազդում է բոլոր սոցիալ-տնտեսական խավերի, ազգությունների, կրոնների և սեռական կողմնորոշումների մարդկանց վրա։ Այն նույնքան լուրջ է նաև բարեկեցիկ կամ կրթված ընտանիքներում։
Ընտանեկան բռնությունը բռնության կրկնվող օրինաչափություն է, որը կիրառվում է մեկ ինտիմ զուգընկերոջ կամ հարազատի կողմից մյուսի նկատմամբ վերահսկողություն հաստատելու նպատակով։ Բռնարարները զոհերին վերահսկելու համար օգտագործում են տարբեր մեթոդներ. հոգեբանական, ֆիզիկական, սեռական և տնտեսական բռնություն։
Բռնության բազմաթիվ ձևեր կարող են տեղի ունենալ միաժամանակ, օրինակ՝ ֆիզիկական բռնությունը և հոգեբանական բռնությունը՝ սպառնալիքները, նվաստացումը, հուզական վնաս պատճառելը, պարտադրելը վարկ վերցնել, աշխատելու արգելքը կամ տարրական կարիքների համար անգամ գումար չունենալու իրավիճակ ստեղծելը։
Ընտանեկան բռնությունն ունի շրջանաձև բնույթ․ սկզբում լարվածության աճն է, ապա՝ ֆիզիկական բռնությունը, իսկ հետո գալիս է «մեղրամսի» փուլը, երբ բռնարարը ներողություն է խնդրում և փորձում է հաշտվել։ Սա տուժած անձին հույս է տալիս, որ բռնությունն այլևս չի կրկնվի, սակայն ընտանեկան բռնությունը, որպես կանոն, կրկնվում է։
Ճանաչել Բռնությունը

Ամեն ոք արժանի է անվտանգ և առողջ հարաբերություններ ունենալ
Մենք կարող ենք օգնել ձեզ ճանաչել բռնարար հարաբերության նշանները
Ծառայություններ

24/7 աջակցման թեժ գիծ
Ապաստարան Կանանց և Երեխաների Համար
Իրավաբանական Աջակցություն
Հոգեբանական Ծառայություններ
Անվտանգության Պլան
Դեպքի Վարում
Տպագիր Նյութեր

Ընդհանուր համայնք
Ծառայություն մատուցողներ
Մանկական գրքեր
Ընտանեկան բռնության ազդեցությունը երեխաների վրա

Եթե անհապաղ օգնության կարիք ունեք, զանգահարեք մեր թեժ գծին՝ 24/7։

